Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ի գաղտնի արխիվը բաղկացած է գրեթե 13.000 տեսաերիզից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» (TIG) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկի Գիգաուրին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ՆԳՆ-ի գաղտնի արխիվում պահվում է 12.888 տեսաերիզ, որոնցից 54-ն առնչվում է քաղաքացիների անձնական կյանքին, իսկ 304-ում ձայնագրված է տարբեր բնույթի տեղեկատվություն:

Գիգաուրին հավելել է, որ այդ տեսանյութերում պատկերված են քաղաքական գործիչներ՝ հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ: Ձայնագրություններն իրականացվել է նրանց գրասենյակներում: Սովորաբար միկրոտեսախցիկներն ամրացված են եղել գործուղված գործակալի հագուստին:

Քաղաքացիների անձնական կյանքի մասին տեսանյութերի հետ կապված՝ Գիգաուրին հայտարարել է, որ դրանք արվել են հյուրանոցներում կամ մասնավոր բնակարաններում: Գիգաուրին հավելել է, որ այդ տեսագրությունների մի մասը ոչնչացվելու է հունիսի 23-ին.

«Ճշմարիտ դուրս եկավ այն, որ (2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ) ընդդիմության նկատմամբ իրականացվել է ամբողջական վերահսկողություն և որ նրան գաղտնալսել են: Իշխանություններն այդ տեսագրությունների օգնությամբ փաստացիորեն կարողացել են իրազեկվել ընդդիմության բոլոր պլանների մասին: Իրավապահ մարմինները կընդունեն համապատասխան որոշում»:

Հիշեցնենք, որ Վրաստանում ստորգետնյա թաքստոցների գործով, որոնցում հայտնաբերվել է նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «սև ցուցակը», արդեն իսկ ձերբակալվել է 9 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս