Հայաստանի սոցապնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին, այս մասին հայտնում են նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա փոխվստահությունն ու համագործակցության փորձը նպաստավոր հիմք են ստեղծում ոլորտային կապերի խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ներկայացնելով ոլորտային բարեփոխումները՝ նախարարը շեշտել է, որ ՀՀ աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում զարգացման մի նոր փուլ, որտեղ երկիրը աշխատուժ արտահանողից վերածվում է նաև աշխատուժ ընդունող պետության։

Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի կայուն աճ, ինչը նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական ակտիվության խթանմանը և միաժամանակ նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա մասնագետների ներգրավման համար։

Կարդացեք նաև

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել գործնական քայլեր՝ քննարկված ուղղություններով առաջընթաց ապահովելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930