Կոսովոյի խորհրդարանը լուծարվել է․ Reuters
Մասնակիորեն ճանաչված Կոսովոյի հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին լուծարել է վերջերս ընտրված խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Պարբերականը նշում է, որ Օսմանին խորհրդարանը լուծարել է մարտի 6-ին։ Դրանից մկե օր առաջ օրենսդիրները չեն կարողացել սահմանված ժամկետում ընտրել երկրի նոր ղեկավարին:
Reuters-ի փոխանցմամբ՝ խորհրդարանը մինչև մարտի 5-ի ավարտը ժամանակ է ունեցել նախագահ ընտրելու համար, սակայն Կոսովոյի իշխող «Ինքնորոշում» կուսակցությանը չի հաջողվել ապահովել նիստի քվորումը և ընդդիմադիր պատգամավորներին համախմբել իր թեկնածուի՝ Ասամբլեայի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցայի շուրջ։ Գործակալությունը նշում է, որ ընդդիմադիր կուսակցություններն իրենց թեկնածուին առաջադրելու պահանջ են ներկայացրել։
«Այն խորհրդարանը, որն ի զորու չէ նախագահ ընտրել, իրավունք չունի անվերջ ձգձգել այս գործընթացը, ինչպես հիմա փորձում են անել պատգամավորները», — հայտարարել է Օսմանին։
Հիշեցնենք, որ 2026-ի փետրվարին Կոսովոյի օրենսդիր մարմինը հաստատել էր Ալբին Կուրտիի գլխավորած կառավարությունը։ Այն ձևավորվել էր 2025 թվականի դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում, որտեղ հաղթանակ էր տարել «Դիմադրություն» շարժումը։
Ըստ տեղական օրենսդրության՝ խորհրդարանը պարտավոր էր ձայների որակյալ մեծամասնությամբ ընտրել երկրի ղեկավարին։ Սակայն քվեարկության տապալումից հետո հանրապետությունը թևակոխում է նոր ընտրական փուլ։



