Բաժիններ՝

Ինչու է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը հրաժարվել հանդիպել Հրանուշ Հակոբյանին. մամուլ

«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Պարզելու համար, թե ինչ պատճառով են նրանք հրաժարվել սփյուռքի նախարարի հետ հանդիպել՝ «Ժամանակը» երեկ զրուցեց Արա Թորանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ այդ հանդիպման մասին իրենց տեղեկացրել են հանդիպումից մի քանի րոպե առաջ, հետևաբար իրենք էլ մերժել են․ «Ուրիշ պատճառ չկա, որ մատնանշեմ։ Բայց մենք մեր գործերն ու ծրագրերն ունենք, և մեր հանդիպումներն այդպես չեն արվում, նախապես պետք է զգուշացնել, որ հանդիպենք։ Մեզ մոտ նման բան չկա, որ հանդիպումից մի քանի րոպե առաջ ասեն, մենք էլ գնանք: Նա որոշել էր այդ ժողովն անցկացնել առանց մեր կազմակերպությանը նախապես տեղյակ պահելու, վերջին վայրկյանին է ասում, մենք դրան վարժված չենք, այս մոտեցումը մեզ խորթ է»»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս