Բաժիններ՝

Վարչապետը քեֆերի մեջ է. մամուլ

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հունիսի սկզբներին կազմակերպած ճաշկերույթը ՀՀ պետական բյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդին» հաջողվել է պարզել, որ Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ: Թե ում համար է կազմակերպվել ճաշկերույթը, պարզել չհաջողվեց»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում.

«Սակայն ՀՀ կառավարության կայքում որևէ տեղեկություն չկա այդ օրերին որևէ օտարերկրյա պատվիրակության կամ այլ հյուրերի ընդունելու մասին: Հետաքրքիր է՝ վարչապետն ընկերների հետ միասի՞ն է ճաշել:

Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ին հասած տվյալների՝ 800 հազար դրամ էլ ծախսվել է կառավարությունում սննդի սպասարկման նպատակով. այդ սնունդը նախատեսված է եղել կառավարություն ժամանած հյուրերի համար: Ինչպես ասում են՝ «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս