Ա՛յ իշխանություն, էս ի՞նչ եք անում, մեր ժողովրդին տանում եք նոր ցեղասպանության. քաղաքացի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր շարունակվում է քաղաքացիների հոսքը:

Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ  զրույցում նշել է, որ միայն Ցեղասպանության ճանաչմամբ հարց չի լուծվի, նմանօրինակ գործողություն իրականացնողները պետք է պատժվեն, պետք է արդարությունը վերականգնվի: Եվ սա, ըստ քաղաքացու, միայն Հայաստանին կամ հայերի նկատմամբ գործողություններին չէ, որ վերաբերում է:

«Տեսնում եք Գազայում կոտորածը, Իրանում շատ զոհեր եղան, Ուկրաինայում ինչքան զոհեր ենք ունենում, տարբեր տեղերում: Հենց անպատժելիությունն  է բերել այս վիճակին, և մենք, այսօր կանգնած ենք ահավոր ծանր վիճակի առաջ: Եվ ես այսօր իմ վատառողջ վիճակով եկել եմ իմ բողոքը հայտնելու այս ամեն ինչի դեմ, որ չի կարելի մոռացության մատնել «ցեղասպանություն» հասկացությունը»»,-շարունակել է  նա՝ շեշտելով, որ անկախությունը դա սրբության սրբոց է:

«Դա բացարձակ արժեք է, չի կարելի այն երբեք ոտնահարել ուրիշի պահանջով, երբ այն ձեռք է բերվել արյան գնով»,- ընդգծել է ՀՀ քաղաքացին:

Կարդացեք նաև

Խոսելով Արցախի հայաթափումից, բացի մի շարք այլ գործոններից, նա սրանում նաև իշխանական և անգամ ռազմական  վերնախավի դավաճանությունն է տեսել:

«Շտաբի պետով և այլն, բոլորը դավաճանել են: Մեր հրամանատարները լավ էլ խոսում են, որ իրենց հրաման է տրվել նահանջել: Երբեք չէր կարող թուրքը Շուշին գրավել, դա բացառվում էր: Զինվորը և ներքին սպայական կազմը հրաման կատարող է, բայց նրանց մեջ պետք է լիներ մի հատ Գարեգին Նժդեհ, որ ասեր՝ ամեն հրաման չէ, որ կատարման ենթակա է»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը և անընդունելի համարել իշխանությունների ենթարկվող քաղաքականությունը:

«Ես գտնում եմ, որ էս վիճակով կործանման  ենք գնում: Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և պահանջի՝ ա՛յ իշխանություն, էս ի՞նչ եք անում, դուք մտածու՞մ եք, որ մեր ժողովրդին տանում եք նոր ցեղասպանության, ի՞նչ խաղաղություն, խաղաղությունն իրավահավասար կողմերի մեջ է կնքվում»,- նկատեց բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930