Tesla 1000 նոր աշխատատեղ կստեղծի Գերմանիայի իր գիգագործարանում
Էլեկտրոնային մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունն իր գերմանական գիգագործարանում մինչև հունիսի վերջ կստեղծի 1000 նոր աշխատատեղ՝ երրորդ եռամսյակից սկսած շաբաթական արտադրությունը մոտ 20%-ով ավելացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է ընկերության խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ նման որոշում է կայացվել՝ արձագանքելով Model Y մոդելի ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճին։ Գրյունհայդեում գտնվող գործարանի համար աշխատակիցների ընդունումը նախատեսվում է սկսել մայիսին։
Գրյունհայդեի գործարանը, որտեղ աշխատում է մոտ 11,500 աշխատակից, Tesla-ի միակ գիգագործարանն է Եվրոպայում։



