Հունվար-մարտ ամիսներին ներմուծումը Վրաստան նվազել է
Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է արտաքին առևտրի վերաբերյալ զեկույց 2026 թվականի հունվար-մարտ ամիսների համար, որի համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում երկիր ներմուծված ապրանքների ծավալը կազմել է 4.14 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ներմուծման նվազումը կապված է երկիր ուղևորատար ավտոմեքենաների ներմուծման նվազման հետ։ Մասնավորապես, այդ ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը կազմել է 632 միլիոն դոլար, ինչը տարեկան 26%-ով պակաս է։
Երկրորդ տեղում է նավթամթերքի ներմուծումը՝ 339 միլիոն դոլարով, ինչը տարեկան 12%-ով ավելի է։ Երրորդ տեղում է բնական գազը՝ 204 միլիոն դոլարով (տարեկան աճը՝ 6%)։
Դեղորայքը ներմուծման առումով զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 185 միլիոն դոլարով, իսկ հինգերորդ տեղում հում նավթն է՝ 118 միլիոն դոլարով։



