Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է. «Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև

Ինչպես գիտեք, մեր կուսակցությունն ընտրությունների է գնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որտեղ ներկայացված են մեր երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման մեր առաջարկները։ Խնդիրներից մեկն էլ առողջապահությունն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ։

Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի, սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի հաշվին, բուժաշխատողների առողջության հաշվին, բուժաշխատողների բարեկեցության հաշվին։

Բժիշկների և բուժաշխատողների համար պետք է ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։

Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։

Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։

Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։

Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։

Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930