Մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։

Չի՛ ստացվելու։

Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։

Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի…։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։

Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։

Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930