Մուտքը՝ զույգով․ ԱԳՆ-ն «Երևանյան երկխոսություն» համաժողովի կազմակերպումը չի՞ պատկերացնում առանց այս ընտանիքի մասնակցության

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 15-ին առանց մրցույթի՝ մեկ անձ գնման ընթացակարգով հերթական գնումն է կատարել Գևորգ Աղաբալյան ԱՁ-ից։ Պայմանագրի գին է նշվում 13 միլիոն 200.000 դրամը։ Այս գումարով անհատ ձեռներեցը մայիսի 5-6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման շրջանակներում կմատուցի կոնցեպտի և տեխնիկական աջակցության ծառայություն։

Նախորդ տարի նույն միջոցառման շրջանակում ԱԳՆ-ն գնում է կատարել ինչպես Գևորգ Աղաբալյան ԱՁ-ից, այնպես էլ նրա կնոջ՝ «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ից։ Ի դեպ, գնումը կատարել է նույն օրը՝ հունիսի 5-ին։ Նախարարությունը Մարիամ Աբգարյան Հովսեփի ԱՁ-ի հետ կնքել է 10 միլիոն 168.070 դրամ գնով պայմանագիր, իսկ նրա ամուսնու հետ՝ 6 միլիոն 852.252 դրամի։

2024 թվականին նույն միջոցառման շրջանակում ամուսիններն առանձին ԱՁ-ներով կնքել են ևս 3 պայմանագիր՝ ՄԱՐԻԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀՈՎՍԵՓԻ Ա/Ձ-ի հետ օգոստոսի ութին կնքված պայմանագրի գինը 73 միլիոն 678.660 դրամ է նշվել, իսկ նույն օրն ԱՁ Գևորգ Աղաբալյանի հետ կնքված պայմանագրի գինը՝ 51 միլիոն 924.455 դրամ։

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Մարիամ Աբգարյանի հետ ևս մեկ պայմանագիր է կնքվել դարձյալ «Երևանյան երկխոսության» շրջանակում՝ այս անգամ արդեն՝ 23.598.715 արժողությամբ։

Կարդացեք նաև

ԱԳՆ-ի և այլ պետական գերատեսչությունների հետ միլիոնավոր դրամների բազմաթիվ պայմանագրեր կնքող այս ԱՁ-ների մասին։

Ասում են՝ 2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմ է տրամադրել։ Թերևս նաև այս պատճառով է, որ 2008 թվականին պետական գրանցում ստացած Գևորգ Աղաբալյան ԱՁ-ն (2019 թվականին գրանցված «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ն)` պետական գնումների համակարգում հայտնվում են 2019 թվականից հետո։

Ի դեպ, Գևորգ Աղաբալյանը մարտին իր ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումը, որով նա շնորհակալություն է հայտնում ՔՊ նախընտրական ցուցակում պատվավոր տեղ ունենալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930