Բաժիններ՝

Բաշար Ասադը հայտնել է, թե որ դեպքում հաջողված կհամարի «Ժնև 2» կոնֆերանսը

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ այս ամռանը պլանավորված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի մասնակիցները պետք է պայմանավորվեն սիրիացի զինյալներին զենք մատակարարելու վրա արգելք դնելու շուրջ.

«Եթե կոնֆերանսի մասնակիցներին հաջողվի արգելել զենքի մատակարարումը Սիրիա, ինչպես նաև կանգնեցնել ահաբեկիչների ներթափանցումը, ապա դա կլինի հաջողության սկիզբ: Ներկայումս Սիրիայում ահաբեկիչների կողմից մարտնչում են 29 ազգությունների ներկայացուցիչներ:

(Սիրիական ճգնաժամի) քաղաքական կարգավորումը հենված է նրա վրա, որ դադարեցվի ահաբեկիչների ու զենքի մուտքը Սիրիա: Մենք հուսով ենք, որ ժնևյան կոնֆերանսը կզբաղվի այդ հարցով: Եթե հաջողվի ընդունել այդպիսի որոշում, ապա ես կոնֆերանսը կդիտարկեմ որպես հաջող:

Առանց դրա, կոնֆերանսը կլինի անհաջող: Կան երկրներ, որոնք Սիրիայում աջակցում են ահաբեկիչներին և շահագրգռված չեն կոնֆերանսի հաջողությամբ: Եթե կոնֆերանսը տապալվի, ապա դա կնշանակի իրավիճակի հետագա վատթարացում և այլ երկրներ սիրիական ճգնաժամի տարածում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս