Ազատ և արդար ընտրությունների դեմ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում՝ Փաշինյանի վարչակարգում. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ պաշտպանում է Սամվել Կարապետյանի շահերը։

«Որպես իրավաբան ես տասնամյակների փորձ ունեմ այնպիսի ընտրական գործընթացներում, որոնք, ըստ էության, ավտորիտար կառավարիչներին իրենց բնույթով մարտահրավեր են նետում։ ՀՀ գործող կառավարությունը, որն ունի բռնապետական նկրտումներ, շարունակում է աջակցություն ստանալ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ԵՄ-ից, իբրև արտաքին միջամտություններից պաշտպանվելու համար», – ասել է նա։

Ամստերդամը նշել է՝ ազատ և արդար ընտրությունների դեմ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում՝ Փաշինյանի վարչակարգում։ Իրավաբանի դիտարկմամբ՝ նմանօրինակ սպառնալիքներ են Դավիթ Մինասյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալությունները։

«Վերջին 1 տարվա ընթացքում Փաշինյանը շարունակաբար և անվայել ձևով թիրախավորել է քրիստոնեության բնօրրանի՝ Հայաստանյաց եկեղեցու հոգևոր դասը», – ընդգծել է նա։

Ամստերդամի գնահատմամբ, Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից:

«Ու մինչ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Փաշինյանի վարչակազմին, մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում, եկեղեցու դեմ սանձազերծված արշավ և քաղաքական հալածանքներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930