Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել

Թուրքիայի Մարաշ քաղաքի դպրոցներից մեկում 10 հոգու սպանած աշակերտի ոստիկան հայրը հետաքրքիր խոստովանություն է արել ոստիկանատանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարաշի դպրոցներից մեկում ոստիկան հոր ավտոմատ հրազենով դպրոցում 10 հոգու սպանած Իսա Արաս Մերսինլիի հայրը ձերբակալվելուց հետո հետաքննությանը հայտնել է, որ որդին երբեմն իր հետ եկել է ոստիկանության հրաձգարան եւ կրակել սովորել։ Հայրն ասել է, որ որդին ունեցել է սեր զենքի հանդեպ եւ ցանկություն է ունեցել դպրոցն ավարտելուց հետո օրինական զենք ունենալ։

Երեխայի՝ հոգեկան խնդիրների հետ կապված, հայրը շեշտել է, թե եղել են որոշակի կասկածներ հոգեկան առողջության եւ մշտական կապի մեջ է եղել հոգեբանների հետ։

Նշենք, որ Իսա Արասը մտել է դպրոցի իր դասարան եւ ավտոմատ հրազենով կրակ բացել, որի ընթացքում օգտագործել է մի քանի պահունակ փամփուշտ։ Սպանել է իր 9 համադասարանցիներին եւ 1 ուսուցչի։ Եւս 19 հոգի վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930