Մահն այդքան սարսափելի չէ. ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը. Արթուր Ավանեսյան
Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը: Այսպես իր ելույթն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին սկսեց գնդապետ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը:
«Ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել: Եվ եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- շեշտեց նա՝ վստահեցնելով, որ ինքն այն փոփոխության պայքարի զինվորն է, որը կանխելու է պատերազմները:
«Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ շատերից լավ գիտեմ պատերազմի գինը: Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել: Բայցևայնպես մահն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ անվտանգությունն ուժեղանալու է, նաև՝ հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն:
Մանրամասները՝ տեսանյութում



