Թուրքիայից չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության զարգացումը

Թուրքիան դրական է գնահատում «Երևանի և Բաքվի մերձեցումը»։ Թուրքիան չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության զարգացումը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե կարեւորում է միջխորհրդարանական դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար:

Նա նշել է, թե խաղաղության ճանապարհին Բաքվի և Երևանի վերջին քայլերը տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն են ստեղծում և կարևոր են Անկարայի համար:

Թուրքիայից հայտարարել են՝ տարածաշրջանի մյուս պետությունները նույնպես կարող են ներգրավվել քաղաքական և միջխորհրդարանական երկխոսության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930