«Լինքոլն Սիթին» 65 տարի անց վերադարձել է Չեմպիոնշիփ
«Լինքոլն Սիթին» 1961 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Չեմպիոնշիփի ուղեգիր՝ 2:1 հաշվով հաղթելով «Ռեդինգին»։
Երրորդ տեղի հետ տարբերությունը 19 միավոր է, մնացել է վեց խաղ. Մայքլ Սկուբալայի թիմը ժամանակից շուտ ապահովել է իր դիրքը Չեմպիոնշիփում:
Ակումբը 12 միավորով այժմ առաջատարն է լիգայում և հավակնում է չեմպիոնության: Այս մրցաշրջանում «Լինքոլն Սիթին» առաջատարն է լիգայում բոլոր հիմնական ցուցանիշներով: Ակումբը ունի նաև ամենաարդյունավետ հարձակումը և ամենահուսալի պաշտպանությունը:



