Ռյուտեի շողոքորթությունը, քիչ հավանական է, որ կօգնի խուսափել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև պառակտումից. Politico
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի շողոքորթությունը կարող է բավարար չլինել դաշինքի և Միացյալ Նահանգների պառակտումը կանխելու համար, հաղորդում է Politico-ն։
Հրատարակությունը, հղում անելով եվրոպացի դիվանագետի, ում ինքնությունը չի բացահայտվել, ապրիլի 2-ին հաղորդել էր, որ Ռյուտեն նյարդայնացնում է դաշնակիցներին, քանի որ հրաժարվում է Միացյալ Նահանգներին քննադատելուց և չի ընդունում, որ կազմակերպության ներսում խնդիրներ կան:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Մարկ Ռյուտեն ապրիլի 8-ին կսկսի իր այցը ԱՄՆ, որը կտևի մինչև ապրիլի 12-ը:
«Նախագահը գնալով ավելի մեծ թշնամանք է ցուցադրում իր եվրոպացի դաշնակիցների նկատմամբ, և միայն Ռյուտեի հրապարակային շողոքորթությունը կարող է բավարար չլինել ավելի խորը և հնարավոր է՝ անդառնալի պառակտումը կանխելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։



