Բաժիններ՝

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը տեսահոլովակ է նկարահանում

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը վերջին շրջանում բավական ակտիվ գործունեություն է ծավալում և հաճախակի համերգներ տալիս երևանյան ակումբներում:

«Հաճախ ենք ելույթ ունենում Երևանի բազմաթիվ ակումբներում ու համերգասրահներում: Հիմնականում հրավերքը լինում է իրենց կողմից: Մարդկանց մոտ իրոք հետաքրքրություն կա դեպի մեր արվեստը: Ծրագրում ամբողջությամբ իմ հեղինակային ստեղծագործություններն են, բայց երբեմն անդրադառնում ենք հայտնի ստեղծագործություններին` ուղղակի մեր խմբի ոճով գործիքավորված: Շուտով երգացանկում կընդգրկվեն խմբի այլ անդամների ստեղծագործություններ ևս»,- 168.am-ի հետ զրույցում ասում է խմբի անդամ Միքայել Ոսկանյանը:

miqayel voskanyan

Վերջինիս խոսքով` բենդը մոտակա օրերին համերգներ կունենա հետևյալ ակումբներում. հունիսի 16-ին՝ Mumba Lounge Bar-ում, հունիսի 19-ին՝ Mezzo Classic House-ում, հունիսի 20-ին՝ Club 12-ում, հունիսի 26-ին՝ Mezzo Classic House-ում, իսկ հունիսի 29-ին՝ Bobs Club-ում:

Կարդացեք նաև

Բացի այդ, խումբն ունի նաև 2 հետաքրքիր համերգ-երեկոներ. «Հունիսի 23-ին Երգի պետական թատրոնում «Կոմիտաս-Գերշվին» խորագրով համերգ ունենք՝ երգիչ Արմեն Մկոյանի հետ: Իսկ հունիսի 28-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայացնենք բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երկու երեխաների բուժման համար: Հունիսի 14-ին էլ հրավիրված եմ Թբիլիսի՝ մասնակցելու Kavkaz Jazz Evening միջոցառմանը»,- մանրամասնում է Միքայել Ոսկանյանը:

miqayel voskanyan2

Մեր այն հարցին, թե արդյոք տեսահոլովակ նկարահանելու մտադրություն չկա՞, Միքայելը պատասխանեց. «Տեսահոլովակ նկարահանելու մտադրություն կա, ավելին, այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն սկսել ենք: Մանրամասներին անպայման կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջից»:

Հիշեցնենք, որ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը մասնակցում է «Made in New York jazz competiton» միջազգային մրցույթին և օնլայն քվեարկության փուլում ներկայումս գրավում է առաջին հորիզոնականը. «Քվեարկությունը շուտով կավարտվի, և մենք նոյեմբերին կգնանք Նյու Յորք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս