Բաժիններ՝

Ռուբիոն խոսել է Իրանի դեմ պատերազմից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է տեսնել Իրանի դեմ՝ արդեն հինգ շաբաթ շարունակվող պատերազմի «վերջնագիծը»։ Այս մասին պետքարտուղարը խոսել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ զրույցում՝ հավելելով, որ հակամարտությունից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր կապերը։

«Մենք կարող ենք տեսնել վերջնագիծը։ Այն այսօր չէ, վաղը չէ, բայց այն գալիս է», – ասել է Ռուբիոն։

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Ռուբիոն ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրություններ են փոխանակվում։

«Հաղորդագրություններ են փոխանակվում, բանակցություններ են ընթանում։ Կա որոշակի պահի ուղիղ հանդիպման ներուժ», – ասել է Ռուբիոն։

Նա նշել է, թե որևէ կառավարություն կամ աշխարհի որևէ երկիր այժմ ոչինչ չի անում Իրանին օգնելու համար, որը որևէ կերպ խոչընդոտում է ամերիկյան կողմի գործողությունները։

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Իրանի դեմ պատերազմից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նշելով, որ վերջնական որոշումը պատկանում է նախագահին՝ Ռուբիոն մանրամասնել է․«Ես կարծում եմ, որ, ցավոք, մենք ստիպված ենք լինելու ուսումնասիրել՝ արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել այս երկրին, դեռևս ծառայում է իր նպատակին, թե՞ այժմ այն ​​դարձել է «միակողմանի փողոց», որտեղ Ամերիկան ​​պարզապես կարող է պաշտպանել Եվրոպան, բայց երբ մենք կարիք ունենանք մեր դաշնակիցների օգնությանը, նրանք մեզ զրկելու են բազաներ տեղակայելու իրավունքից և իրենց օդային տարածքով թռիչքներից»։

Եվրոպական երկրները հրաժարվել էին ուղղակիորեն ներգրավվել Իրանի դեմ ռազմական գործողություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930