![](/banners/BeFunky-design.jpg)
Արտակ Բուդաղյանին տեղափոխել են հոսպիտալի պալատ
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/budaxyan1.jpg)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նույն հոսպիտալի պալատ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: Վերջինս նշեց նաև, որ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության` մոտ բավարարին: