Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից 6 մարդ է տուժել
Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածի հետևանքով 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «Times of Israel»-ը՝ հղում անելով «Մագեն Դավիդ Ադոմ» շտապ բուժօգնության տվյալներին։
Լրատվամիջոցի տվյալներով` Թել Ավիվում վերջին հրթիռային հարձակման հետևանքով ավերածություններ են եղել։
«6 մարդ թեթև վնասվածքներ են ստացել», – ասվում է հրապարակման մեջ։
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ օդային տագնապի ազդանշանից հետո հրթիռի բեկորներ են ընկել Թել Ավիվի խիտ բնակեցված շրջանում։



