ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայել են 12 F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ էսկադրիլիա, հաղորդում է Military Air Tracking Alliance–ը (MATA)։
Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն իսկ կա 12 ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մարտավարական օդուժը ներկայումս ունի մոտ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենամեծ կենտրոնացումը Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում է, որտեղ տեղակայված են ամերիկյան մարտական ինքնաթիռների բազմաթիվ էսկադրիլիաներ, այդ թվում՝ F-35A, F-15E, F-16 և A-10։ Իսրայելից բացի, կործանիչներ տեղակայված են նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան ավիաբազայում և USS Abraham Lincoln ավիակիրի վրա։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդմամբ, Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ամերիկյան ռազմական ինքնաթիռները կատարել են ավելի քան 8000 մարտական թռիչք։



