«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հկ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. « «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» – բայց կինը մահացավ. Սա է Առողջապահության նախարարության հերթական պարզաբանումը՝ երբ հերթական կյանքը չի հաջողվում փրկել։

Ամիսներ առաջ նույն նախարարությանը ես ուղղել էի հարցում՝ մայրական մահացության, ռիսկերի և ցուցանիշների վերաբերյալ։Ստացված պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր։

Այսօրվա դեպքը և այդ պատասխանը միասին ցույց են տալիս մի բան՝ նախարարությունը գործում է ոչ թե արդյունքահեն, այլ ձևական կառավարման տրամաբանությամբ․ ներկայացնում է տվյալների աղբյուրներ, բայց խուսափում է սեփական վերլուծությունից և պատասխանատվությունից, իրավական սահմանափակումներով արդարացնում է համակարգային խնդիրների չբացահայտումը, ընդունում է մայրական մահացության կանխարգելման հիմնարար գործիքի՝ մազապուրծ (near-miss) դեպքերի համակարգված հաշվառման և վերլուծության բացակայությունը, սահմանափակվում է հրամանների և գործընթացների թվարկմամբ՝ առանց դրանց արդյունավետության որևէ չափելի ապացույցի։

Մինչդեռ հենց near-miss դեպքերն են այն «վերջին ահազանգը», երբ կյանքը դեռ հնարավոր է փրկել, և դրանց համակարգված հաշվառումն ու վերլուծությունը հանդիսանում է մայրական մահացության կանխարգելման առանցքային միջազգային չափանիշ։

Այսինքն՝ համակարգը չի չափում իր արդյունքը, չի վերլուծում իր սխալները և, հետևաբար, չի կարող լիարժեք կանխել կանխելի մահերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031