Վրաստանում ձեթը թանկացել է
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը գնել է 7,9 միլիոն դոլարի 5205 տոննա արևածաղկի ձեթ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումն արժեքային արտահայտությամբ աճել է 41%-ով, իսկ ծավալով՝ 26,5%-ով, ինչը նշանակում է, որ ձեթի ներկրումը Վրաստան թանկացել է։
Սա հիմնականում կապված է Ռուսաստանից ներմուծվող ապրանքի գնի աճի հետ։ Վրաստանին ձեթի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, որտեղից այս տարի Վրաստանը գնել է արտադրանքի 82%-ը, հետևաբար, ընդհանուր ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունի հենց Ռուսաստանից կատարվող ներմուծումը։
Հունվար-փետրվար ամիսներին ձեթի ներմուծումն ըստ երկրների ունի հետևյալ պատկերը.
• Ռուսաստան- 6,4 մլն դոլար/4260 տոննա
• Ուկրաինա- 872,3 հազար դոլար/528 տոննա
• Ադրբեջան- 559,4 հազար դոլար/355 տոննա
• Փոքր ծավալ՝ 58 տոննա, ներկրվել է Հունգարիայից։
Անցյալ տարվա ամփոփիչ տվյալներով` 2025 թվականին արտերկրից գնվել է 68,5 միլիոն ԱՄՆ դոլարի 45 հազար 345 տոննա արևածաղկի ձեթ։ Այդ թվում՝ Ռուսաստանից իրականացվել է 56,8 միլիոն ԱՄՆ դոլարի ներմուծում։ Հատկանշական է, որ ռուսական ձեթի ներմուծումը Վրաստան թանկացել էր նաև անցյալ տարի։



