Բաժիններ՝

Հավայան կղզիներում ավելի քան 2000 մարդ առանց էլեկտրականության է մնացել ուժեղ հեղեղումներից հետո

Հավայան կղզիների ավելի քան 2000 բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վերջին 20 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումներից հետո: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրահոսքերը քշել-տարել են տներ ու ավտոմեքենաներ։ Իշխանությունների գնահատմամբ՝ ընդհանուր վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը, ներառյալ ճանապարհներին, օդանավակայաններին, դպրոցներին և հիվանդանոցներին հասցված վնասը։

Հեղեղումների պատճառով հայտարարվել էր Հոնոլուլուից դեպի հյուսիս 5500 մարդու տարհանելու մասին, սակայն ավելի ուշ կարգադրությունը չեղարկվել է։ Փրկարարներն ավելի քան 200 մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ ջրի մակարդակն արագորեն բարձրանում էր։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։

Hawaiian Electric ընկերությունը հաղորդել է, որ մարտի 22-ին Վայալուի շրջանում վերականգնել է մոտավորապես 1200 սպառողների էլեկտրամատակարարումը։ Էլեկտրամատակարարումը նախօրոք անջատվել էր հեղեղումների սպառնալիքի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031