Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի միանա թիմին։ Նրա փոխարեն հրավիրվել է «Ալաշկերտ»-ի պաշտպան Արսեն Սադոյանը։
Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին: Այն կմեկնարկի 18։00-ին։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։



