«Ռեալ Մադրիդը» հարցում է կատարել «Արսենալի» հարձակվողի վերաբերյալ
«Ռեալ Մադրիդը» տեղեկատվության հարցում է ուղարկել «Արսենալին»՝ թիմի կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյայնսի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական ակումբին» տեղեկացրել են, որ «Արսենալը» 28-ամյա խաղացողին վաճառելու մտադրություն չունի։ «Արսենալը» ցանկանում է դառնալ ուժեղագույններից մեկը Եվրոպայում և, հետևաբար, չի ցանկանում բաց թողնել իր առաջատար խաղացողներին։
Գաբրիելն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի բոլոր մրցաշարերում, խփել չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։



