Այդ խայտառակ և այլանդակ «դատավճիռներով» մեղավոր են նշանակել ոչ թե Ռուբենին եւ մյուսներին, այլ հայ ժողովրդին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Չմոռանաք, որ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադիյ Ղուկասյանին, Լեւոն Մնացականյանին եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մյուս ներկայացուցիչներին խոշտանգողը, դատողը եւ դատապարտողը միայն Ալիեւը չէ։

Նրանց ճակատագրի նման ընթացքը փայատերն ու մեղսագործը նաեւ Նիկոլն է։

Հիշեք նաեւ, որ այդ խայտառակ եւ այլանդակ «դատավճիռներով» մեղավոր են նշանակել ոչ թե Ռուբենին եւ մյուսներին, այլ հայ ժողովրդին։

Ոչ թե իրենց են տվել 20 տարի կամ ցմահ ազատազրկում, այդ մեզ են տվել ցմահ։

Ոչ թե իրենց են «նացիստ» նշանակել, այլ մեզ։

Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջեւում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիեւ զույգով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728