Գերմանիայում ճեղքվել է Էլբա գետի վրայի ամբարտակը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Գերմանիայի Ստենդալ օկրուգում (Սաքսոնիա) ճեղքվել է Էլբա գետի վրա կառուցված ամբարտակը, ինչի հետևանքով իրենց տները հարկադրված լքել է 1500 մարդ:
Մագդեբուրգում, որ ջրհեղեղը ստացվել էր ռեկորդային ուժգին, ջուրը սկսել է նահանջել՝ թեպետ դեռ վաղ է խոսել իրավիճակի բարելավման մասին: Այստեղ ջուրը բարձրացել է ռեկորդային 7.48 մետրով՝ գերազանցելով 2002 թվականին գրանցված «հարյուրամյա ջրհեղեղի» ցուցանիշը՝ 6.72 մետր:
Ներկայումս քաղաքում Էլբա գետի մակարդակը կազմում է 7.18 մետր: Նախօրեին քաղաքից տարհանվել է 23.000 մարդ, ինչը կազմում է Մագդեբուրգի բնակչության 1/10-ը: