Թուրքիայում ցուցարարները պահանջել են Ստամբուլի և Անկարայի նահանգապետերի ու ոստիկանապետերի հրաժարականները
Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ թուրք ցուցարարների պատվիրակությունը փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ հանդիպման ժամանակ առաջ քաշել են 7 պահանջ: Դրանցից մեկն առնչվում է Ստամբուլի «Գեզի» պարկը չվնասելուն, այնտեղ առևտրի կենտրոն կամ նմանատիպ այլ շինություններ չկառուցելուն: Այգին պետք է մնա այգի:
Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ բոլոր ձերբակալվածներին, նրանց նկատմամբ չսկսել հետաքննություն և պատասխանտվության ենթարկել բռնություններ գործածելու հարցում պատասխանատու չինովնիկներին:
Ցուցարարները պահանջել են դադարեցնել Աթաթուրքի մշակույթի կենտրոնի ավերումը, պաշտոնից հեռացնել Ստամբուլի, Անկարայի, Հաթայի նահանգապետերին ու անվտանգության ծառայության պետերին, արգելել գազային ռումբերի և նմանատիպ նյութերի գործածումը, վերջ դնել մայիսի 1-ին Թուրքիայի բոլոր հրապարակներում և գլխավորապես «Թաքսիմում ու «Քըզըլայում» բողոքի ակցիաներ անցկացնելու վրա դրված արգելքը: