Սիրիայի ապստամբները հերքել են Ալ-Քուսեյրի վերահսկողությունը կորցնելու մասին լուրը
Արաբական Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները հերքել են Ալ-Քուսեյր քաղաքի նկատմամբ իշխանությունների կողմից վերահսկողություն հաստատելու մասին տեղեկատվությունը:
Նրանք նշել են, որ ներկայումս շարունակվում են Ալ-Քուսեյրում մարտեր ընթանալ մի կողմից սիրիական բանակի և «Հզբոլլահի» զինյալների, իսկ մյուս կողմից՝ Սիրիայի ապստամբների միջև: Ալ-Քուսեյրի համար ճակատամարտը մեկնարկել է այս տարվա մայիսի կեսին:
Սրանից առաջ սիրիական բանակը հայտարարել է, որ ռազմավարական կարևորություն ունեցող այդ քաղաքն անցել է իր վերահսկողության տակ: