Բաժիններ՝

Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդները. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աթոռը դեռ թափուր չէ, բայց արդեն քննարկվում են մարզպետի թեկնածուների անուններ: Թիվ մեկ թեկնածուն ՊՆ տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի  վարչության պետ գեներալ Վարդան Ավետիսյանն է, ով պատահական մարդ չէ: Նա Սերժ Սարգսյանի ազգականն է, ծնունդով Գորիսի Տեղ գյուղից և մշտապես հավակնել է այդ պաշտոնին:

Նախկինում, երբ ակտիվանում էին Լիսկայի պաշտոնանկության լուրերը, պաշտպանության նախարարությունում մտածում էին, որ շատ շուտով Ավետիսյանը կստանձնի Սյունիքի մարզպետի պաշտոնը: Այս լուրերն այնքան հիմնավոր էին, որ ոմանք կասկածում էին, թե մամուլի հետ առնչություններ ունեցող գեներալն ինքն է դրանց արտահոսքի աղբյուրը:

Բայց մարզպետի պաշտոնը, բացի սոցիալական բարեկեցությունից ու հեղինակությունից, մի դաժան պարտականություն էլ է կրում իր վրա: Ընտրությունների ժամանակ հիմնականում նրանց վրա է դրված իշխանության օգտին անհրաժեշտ տոկոսների ապահովումը, հակառակ դեպքում նրանց սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:

Իշխանությունից դժգոհ, սոված ու աղքատ ժողովրդին պարկեշտությամբ կամ գեներալի կոչումով չես համոզի ընտրել իշխանության  թեկնածուին, պետք են Լիսկայի նման ծանր մահակներ՝ իշխանությունը պահելու համար, և այդ հանգամանքն էլ ստիպում էր Սերժ Ազատիչին պահել նրան ու անգամ երբեմն պարգևատրել: Սակայն Լիսկային պահելը մեկ այլ նշանակություն էլ ունի՝ մարզում հավատարիմ ականջներ ունենալն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս