Չինաստանը Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները որակել է որպես բուլինգ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայից Չինաստանի և Ռուսաստանի հետ կապերը խզելու պահանջը որակել է որպես բուլինգ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի կողմից ուժի անամոթ կիրառումը և այժմ Վենեսուելայի նավթի նկատմամբ վերահսկողություն պահանջելը «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսի դրսևորում է և տիպիկ բուլինգ»,- հայտարարել է դիվանագետը։
Մաո Նինը նաև Վենեսուելան բնութագրել է որպես իր բնական պաշարների նկատմամբ լիակատար ինքնիշխանություն ունեցող պետություն։ Վաշինգտոնի գործողությունները, նրա խոսքով, լրջորեն խախտում են միջազգային իրավունքը և Վենեսուելայի ժողովրդի իրավունքները։
