Բաժիններ՝

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները արագ շախմատի ԱԱ-ում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցեց 64 երկրի 247 շախմատիստ, այդ թվում՝ 126 գրոսմայստեր:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց առաջնությանը մասնակցեց 42 երկրի 141 շախմատիստուհի, այդ թվում՝ 23 գրոսմայստեր և 32 միջազգային վարպետ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաև Չժու Ջիները և Համպի Կոներուն: Չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում:

Հայ կին շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, ով վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031