Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Սիրիայի ապստամբներին զինելու հարցում կկողմնորշվի Ժնևի կոնֆերանսից հետո

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան սիրիական ընդդիմությանը զենքի հնարավոր մատակարարումների մասին որոշում կընդունի Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի անցկացումից հետո:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Վերջինիս խոսքերով՝ մահաբեր զենքի մատակարարումների մասին որոշումը կախված կլինեն բանակցությունների արդյունքներից և մյուս երկրների դիրքորոշումներից:

Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս անցկացնելու նախաձեռնողի դերում հանդես են եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Ժնևում կայանալիք այդ կոնֆերանսը պետք է հանդիսանա նախորդ տարվա հունիսի 30-ին Ժնևում Սիրիայի վերաբերյալ անցկացված միջազգային կոնֆերանսի շարունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս