Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են նախագահական ընտրությունները տապալելու փորձի կանխման մասին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հատուկ ծառայությունները հայտնել են առաջիկա նախագահական ընտրությունները տապալելու դավադրության բացահայտման մասին:
Հայտնաբերվել և վերացվել է զինապահեստ, ահաբեկչական մասնաճյուղի 12 անդամները ձերբակալվել են: Նրանց անունները և ձերբակալման ժամկետի մասին ոչինչ չի նշվում: Միայն նշվում է, որ նրանց գլխավորել է հարևան արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը:
Ահաբեկիչները պլանավորել էին նախընտրական շրջանում իրականացնել մի շարք խափանարար գործողություններ՝ երկրի մի շարք անհանգիստ շրջաններում էթնիկ ու կրոնական թշնամանք հրահրելու համար: Իրանն այս հարցում մեղադրել է Իսրայելին ու Մեծ Բրիտանիային:
Ոչ վաղ անցյալում էլ Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել էին նաև ձախակողմյան «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» խմբավորման մի քանի զինյալի ձերբակալման մասին, որի գործունեությունն արգելված է Իրանում:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: