Բաժիններ՝

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի 6 ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ռինգ դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 6-ին հաջողվել է հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքն ու նվաճել քառորդ եզրափակչի ուղեգրեր։

Մասնավորապես, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և 60 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել են համապատասխանաբար Տաջիկստանի և Գանայի ներկայացուցիչներին։ Կամային հաղթանակ է տոնել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը. նա առաջին ռաունդում զիջելուց հետո կարողացել է բեկել մենամարտի ընթացքն ու 4։1 հաշվով առավելության հասնել թաիլանդցի մրցակցի նկատմամբ։

Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել նաև Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Ցավոք, պայքարից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 67 կգ քաշային Արմեն Մաշկարյանը, որոնք զիջել են Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031