Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը դադարեցվել է. Լեհաստանի ԱԳ նախարար
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը վերջնականապես դադարեցվել է:
Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո որոշում է կայացվել, որ նման կառույց «այլևս գոյություն չունի»։ Հանդիպման մյուս մասնակիցները դեռևս նման հայտարարություններով հանդես չեն եկել։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել էր 2002 թվականին։ Նպատակը Ռուսաստանի և դաշինքի անդամ երկրների միջև համագործակցությունն ու համակարգումը զարգացնելն էր։
