Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կհանդիպի նաև Կիրիլ Դմիտրիևի հետ
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 2-ին հանդիպում կանցկացնի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։
«Դմիտրիևի և Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երեքշաբթի օրը», – ասել է նա։
Բացի այդ, ԶԼՄ-ները նշում են, որ Դմիտրիևն օդանավակայանի տարածք է մտել՝ դիմավորելու Ուիթքոֆին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուիթքոֆի հետ բանակցությունները կսկսի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 17:00-ին։

