Թուրքիան և Իրանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայում անցկացվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության առևտրի նախարարների ժողովը, որին մասնակցել է նաև Իրանի արդյունաբերության, առևտրի և հանքարդյունաբերության նախարար Մոհամմադ Աթաբաքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ժողովի շրջանակում Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Աթաբաքի հետ։

Կողմերը քնարկել են երկկողմ առևտրի, ներդրումների ավելացման և մաքսային ընթացակարգերի հեշտացմանը վերաբերող հարցեր։

Բոլաթը հանդիպումը որակել է արդյունավետ ու նշել, որ մտադիր են Իրանի հետ առևտրի ծավալները հասցնել 30 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս