Թուրքիան կշարունակի գնել ռուսական գազ. էներգետիկայի նախարար

Անկարան չի պլանավորում դադարեցնել Ռուսաստանից գազ գնելը: Ռուսաստանը միշտ եղել և մնում է հուսալի մատակարար, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Մենք Ռուսաստանից գազ ենք գնում 1980-ական թվականներից ի վեր։ Ռուսական մատակարարումները բավարարում են Թուրքիայի կարիքների մոտավորապես 40-50%-ը։ Անհանգստանալու որևէ պատճառ չկա. մենք շարունակում ենք գազ գնել Ռուսաստանից», – նշել է Բայրաքթարը։

Տեսանյութեր

Լրահոս