«Թուրքիան կապ է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ուկրաինայի հարցով Կամավորների կոալիցիայի առաջնորդների գագաթնաժողովի առցանց հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առցանց հանդիպմանը մասնակցել է 35 երկրի ներկայացուցիչ։

Էրդողանը նշել է, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում և Թուրքիան կապ է պահպանում Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ։

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ դա կարող է լինել մի կարգավորում, որը կընդգրկի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքները և կողմերի համար կապահովի նպաստավոր պայմաններ՝ բանակցելու համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս