«Ֆրանսիան աջակցում է խաղաղությանը, բայց ոչ այնպիսի խաղաղության, որը կնշանակի «կապիտուլյացիա» Ուկրաինայի համար». Մակրոն

«Ոչ ոք չի կարող ուկրաինացիների անունից խոսել այն մասին, թե ինչ տարածքային զիջումների են նրանք պատրաստ գնալ»,- հայտարարել է Էմանուել Մակրոն:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները աջակցում են խաղաղությանը, բայց ոչ այնպիսի խաղաղության, որը կնշանակի «կապիտուլյացիա» Ուկրաինայի համար։ Նա ընդգծել է, որ միայն ուկրաինացիներն ունեն իրավունք որոշել՝ ինչ տարածքային զիջումների կարող են պատրաստ լինել։

«Նախագծված պլանը ավելի շատ պատկերացում է տալիս այն մասին, ինչն ընդունելի է ռուսների համար։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ընդունելի պետք է լինի ուկրաինացիների կամ եվրոպացիների համար»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, սա այն նույն Մակրոնն է, որը Շառլ Միշելի հետ՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Պրահայում թուղթ ստորագրել տվեցին՝ հանձնելով Արցախը: Հետո էլ հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց՝ ես մեղավոր չեմ, ապշած եմ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի դիմաց հրաժարվեց Արցախից ու հանձնեց

Տեսանյութեր

Լրահոս