Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական «Կազինցբարցիկա» թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ավագը, ով թիմին միացել էր 2025 թվականի ամռանը, խնդրել է փոխադարձ համաձայնությամբ անհապաղ խզել պայմանագիրը ՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները:
Հարոյանը Հունգարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

