Բաժիններ՝

Ատամների առողջությունը պահպանող մթերքները

Որոշ սննդամթերքներ կարող են վերականգնել ատամի էմալի կառուցվածքը միկրովնասվածքից հետո,- այս մասին Life.ru-ին տված հարցազրույցում ասել է ատամնաբույժ Եվգենի Պրոկոպենկոն:

Նա վստահեցնում է, որ կաթնամթերքն ամենաարդյունավետ միջոցն է էմալը պաշտպանելու համար, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում և ֆոսֆոր, որոնք օգնում են կանխել ատամների փչացումը:

Պրոկոպենկոն շեշտել է, որ ընկույզը և կանաչ բանջարեղենը նույնպես կալցիումի աղբյուրներ են: Դրանք նաև հարուստ են B վիտամիններով, որոնք օգտակար են լնդերի համար:

Ատամնաբույժը նշել է, որ սպիտակուցը կարևոր է առողջ և ամուր էմալի համար: Բերանի խոռոչի առողջության տեսանկյունից լավագույն աղբյուրներն են ձուկը, լոբազգիները և հավկիթը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս