Բաժիններ՝

Սլովենացիները հանրաքվեով մերժել են բժշկական օգնությամբ ինքնասպանության օրենքը

Սլովենացիների մեծամասնությունը նոյեմբերի 23-ին տեղի ուենցած քվեարկության ընթացքում ոչ է ասել առաջարկվող օրենքին, որով օրինականացվելու էր բժշկական օգնությամբ մահը։ Օրենքին դեմ է քվեարկել սլովենացիների 53,43 տոկոսը։ 

Սլովենիայի խորհրդարանը հուլիսին ընդունել էր օրենք, որով պետք է թույլատրվեր որոշ անբուժելի հիվանդների համար բժշկական օգնությամբ մահը։ Սակայն աջակողմյան քաղաքական գործիչ Ալես Պրիմչի ղեկավարությամբ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ հարցը դրվել էր հանրաքվեի։

Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ քվեարկողների միայն 46,57 տոկոսն է կողմ քվեարկել օրենքին։

«Մենք ականատես ենք լինում հրաշքի։ Կյանքի մշակույթը հաղթել է մահվան պաշտամունքին»,- քվեարկությունից հետո հայտարարել է Պրիմչը։

Օրենքը թույլ էր տալու դեղորայքային ինքնասպանություն գործել այն չափահասներին, ովքեր տառապում էին անբուժելի հիվանդություններով։ Օրենքի կողմնակիցների կարծիքով՝ դրա ընդունումը կօգներ մեղմացնելու ավելորդ ցավը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս