Պակիստանում երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա
Պակիստանի Փեշավար քաղաքում ոստիկանության կենտրոնակայանը հարձակման է ենթարկվել է երեք մահապարտ ահաբեկչի կողմից:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանության կենտրոնակայան մտնելու փորձի ժամանակ, ապա արդեն ներսում պայթեցրել են իրենց։ Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

