ԱՄՆ-ն չի խորհրդակցել ԵՄ-ի հետ խաղաղության ծրագրի վերաբերյալ. Լեհաստանի ՊՆ
Միացյալ Նահանգները չի խորհրդակցել ԵՄ երկրների հետ Ուկրաինայի շուրջ իր ծրագրի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին RMF FM ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Եվրամիության կամ եվրոպական առաջնորդների հետ այս ծրագրի վերաբերյալ չեն խորհրդակցել։ Ոչ ոք ԱՄՆ-ին որևէ մանդատ չի տվել։ Այստեղ ամերիկա-ռուսական հարաբերություններ են»», – նշել է Կոսինյակ-Կամիշը։

