Բաժիններ՝

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Վիետնամի կենտրոնական հատվածում հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների, սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 22-ին հաղորդել է վիետնամական պետական ​​VietnamNews լրատվական պորտալը։

«Տասներեք մարդ դեռևս անհետ կորած է համարվում», – հաղորդել է պորտալը՝ հղում անելով Վիետնամի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության աղետների կառավարման ծառայությանը։

Բնական աղետներից ամենաշատը տուժած նահանգները մնում են Դակ Լակը, որտեղ զոհվել է 27 մարդ, իսկ ութը անհետ կորած են և Խան Հոան, որտեղ զոհվել է 14 մարդ, կա երկու անհետ կորած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս